Միտք 4 տարի առաջ - 22:16 02-03-2022

Գեբելսը, Հայաստանն ու Ուկրաինան կամ ամբոխի սրտին տիրանալու արվեստը

Հայտնի ասույթ կա՝ երբ պատերազմ է սկսվում, ամենամեծ զոհը դառնում է ճշմարտությունը: Հենց սրա շուրջ էլ կառուցվում է պատերազմի մեջ գտնվող երկրների քարոզչությունը, որը միշտ հաշվի է առնում իր ժողովրդի առանձնահատկություններն ու մենթալիտետը: Օրինակ՝ Արցախյան առաջին պատերազմի տարիներին ծնվեց «ասֆալտի ֆիդայիներ» արտահայտությունը, որն իր դրսեւորումներն ունեցավ բոլոր ոլորտներում: Առ այսօր «այդ անունը» ջնջել չի լինում: Դրա ուրվականը միշտ առկա է Հայաստանում:

Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որոնցում պատերազմական գործողություններից հեռու եւ ապահով վայրում լուսանկարված փայլուն կոշիկներով ու արդուկած կամուֆլյաժներով պաշտոնյաներ ու տարբեր ոլորտների, տրամաչափերի գործիչներ էին: Քիչ չէին նաեւ «առաջնագծում» խորոված անող «հայրենյաց պաշտպանները»: Ու այս ամենը արծրունյան #հաղթելու_ենք-ի ներքո:

Այսօր ուռճացված քարոզչության հաղթարշավ է ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Ուկրաինայում: Հատկապես ներկայիս Ուկրաինան քարոզչական մետամորֆոզներով հիշեցնում է Հայաստանն ու Արցախը 44-օրյա պատերազմի ժամանակ:

Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասում է՝ յուրաքանչյուր ուկրաինացի նախագահ է ու զինվոր, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր խոսում 3 մլն վարչապետերի մասին։ Զելենսկին սուրճ է խմում զինվորների հետ, ինչպես Արցախի Արայիկ Հարությունյանը՝ իբր Գյանջիայի օդանավակայանը պայթեցնելուց առաջ։ Ուկրաինացի պաշտոնյաներն ինքնաձիգներով տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարահում սոցցանցերում: Անգամ «զենք ու զրահ» է հագել «Միսս Ուկրաինան», ինչպես էրատոականներն էին պատերազմի ժամանակ զուգված-զարդարված «շողշողում» իբր իրենց վստահված ձորակը «պաշտպանելիս»:

Ժամանակին Գեբելսն ասում էր, որ պրոպագանդայի մեծագույն թշնամին ինտելեկտուալությունն է, եւ թնդանոթները ոչինչ են, եթե չես «տիրացել» ազգի սրտին: Գեբելսը պնդում էր՝ որպեսզի ամբոխի մոտ տարակուսանք չառաջանա, ստի «ուղերձները» պետք է նրա նման պրիմիտիվ լինեն: Նա որքան երջանիկ կզգար, եթե ողջ լիներ ու տեսներ, թե ինչպես են կյանքի կոչվում իր թեզերը 21-րդ դարի Հայաստանում եւ Ուկրաինայում:


Արեգ Արեւյան


Լուսանկարում՝ Միսս Ուկրաինան

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին