Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:27 02-03-2022

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպք․ ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպք, պարզվել է մեխանիզմը, թմրամիջոցի ապօրինի ձեռք բերման աղբյուրը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձնաց ինքնությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սևան քաղաքի 54-ամյա բնակիչը, մաքսանենգ ճանապարհով թմրանյութ փոխադրելու, դրանք իրացնելու և ստացված եկամուտը միմյանց միջև կիսելու շուրջ համաձայնության է եկել Ֆրանսիայում մշտապես բնակվող իր վաղեմի ծանոթի հետ:

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 54-ամյա տղամարդը դիմել է համաքաղաքացուն և առաջարկել գտնել մեկ անձի՝ Ֆրանսիայից Հայաստան ուղարկվող թմրանյութի խմբաքանակի պարունակությամբ ծանրոցը նրա անվամբ ուղարկելու, ստանալու և իրենց փոխանցելու համար:

Համաքաղաքացին դիմել է իր ծանոթին և թաքցնելով իրենց իրական մտադրությունը՝ վերջինիս հետ ձեռք է բերել նրա անվամբ ծանրոցն ուղարկելու և ստանալու վերաբերյալ պայմանավորվածություն:

Վերջինս Սևան քաղաքում գտնվող փոստային բաժանմունքից ստացել է իր անվամբ ուղարկված ծանրոցը՝ առանձնապես խոշոր չափի՝ 0,8028 գրամ ընդհանուր քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող 38,89 գրամ ընդհանուր քաշով դեղահաբերի պարունակությամբ, և այն փոխանցել 54-ամյա տղամարդուն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 54-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ վերջինիս համաքաղաքացուն՝ 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել