Ներքին 4 տարի առաջ - 21:06 02-03-2022

Ինչո՞վ եք պայմանավորում գլխավոր շտաբի պետի փոփոխությունը․ Տիգրան Աբրահամյանը՝ Սուրեն Պապիկյանին

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ-ում այսօր՝ հարցուպատասխանի ժամանակ, հարց է ուղղել Սուրեն Պապիկյանին՝ անդրադառնալով գլխավոր շտաբում կադրային փոփոխություններին․ «Ինչո՞վ եք պայմանավորում գլխավոր շտաբի պետի,տեղակալի, այսքան թվով վարչության պետերի փոփոխությունները։ Ձեր նախաձեռնությունն է, ձեր առաջարկն է։ Արդյոք սա տեղավորվում է ձեր պատկերացրած ռեֆորմների շրջանակներում և իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում։ Չե՞ք կարծում, որ Եվրասիական շրջանում սկսած իրավիճակում գլխավոր շտաբի պետի և շտաբում այսքան փոփոխությունները իրականության մեջ շատ ավելի են մեծացնում այն սպառնալիքները, որոնք փոխանցվում են մեր տարածաշրջանին, հատկապես, որ գլխավոր շտաբի պետի թեկնածու զինվորական այս պահին չկա, և 7 օրից ավել է միայն պաշտոնակատար է։ Այսպիսի խորը ճգնաժամի պայմաններում նման կտրուկ փոփոխությունները ինչո՞վ են պայմանավորված»։

«Եթե մենք հետևենք միայն տարածաշրջանում կամ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, հնարավոր է որևէ փոփոխություն չիրականացնենք։ Վերջին մի քանի տարիներին տեղի են ունենում իրադարձություներ, որոնք ոչ մի կերպ հնարավոր չէ կանխորոշել, բայց միևնույն ժամանակ դուք էիք մի քանի անգամ նշում, որ բարեփոխումներ անհրաժեշտ են և ուշանում են։ Եվ մենք այսօր չենք կարող հապաղել, իրավունք չունենք հապաղելու։Ամեն ինչ բխում է նրանից, ինչի մասին մենք այս ամբիոնից խոսել ենք։ Մենք թևակոխել ենք շատ կարևոր ժամանակաշրջան։ Վստահ եմ, որ ժամանակն է պաշտպանական գերատեսչությունում վստահություն տալ, հնարավորություն տալ պատերազմի բովով անցած մեր բազմաթիվ ունակ ու երիտասարդ կադրերին։ Ամեն ինչ կախված է անձերից։ Որոշումը բխում է պաշտպանության նախարարի դիրքորոշումից, բայց դա համաձայնեցվում է ՀՀ ղեկավարի հետ։ Պատերազմի արդյունում կան մեծ թվով սպաներ, որոնք այս պահին էլ շարունակում են մնալ կադրային ռեզերվում, չնայած կան հաստիքներ, որոնցում կարող ենք նրանց նշանակել, ինչը շատ տարօրինակ կերպով կամ ուշ են նշանակվում կամ այս պահին էլ շարունակում են չնշանակված մնալ։ Շաբաթվա ընթացքում ես հանդիպում եմ հինգ տասնյակի չափ սպաների, և ըստ այդմ են ձևավորվում պատկերացումները, մոտեցումները և տրվող առաջարկները երկրի ղեկավարին»,- պատասխանել է Պապիկյանը։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
23:13 Զինծառայող Ա. Հ.-ի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով. ՊՆ