Արտաքին 4 տարի առաջ - 13:43 02-03-2022

Նիկոլաևի շուրջ օղակը սեղմվում է. քաղաքապետ

Նիկոլաևում իրավիճակը բարդանում է: Ռուսական զորքերը քաղաքն օղակի մեջ են վերցնում, հայտարարել է Նիկոլաևի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը, փոխանցում է «Վեստի»-ն։

«Մարտեր են ընթանում Խերսոնի ուղղությամբ և Կալինովսկի շրջանում»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, Նիկոլաևի մարզային պետական ​​վարչությունից հաղորդել են ռուսական դեսանտ իջեցնելու մասին։