Ներքին 4 տարի առաջ - 11:39 01-03-2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 324, մահվան՝ 23 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 420 156 է, մահվան դեպքերինը՝ 10 090

Հայաստանում մարտի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 324 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 420 156-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 8478 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Փետրվարի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1612 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 090-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1239 է, ընդհանուր առողջացածներինը՝ 402 916, փաստացի բուժվողներինը՝ 7150: Մեկ օրում արվել է 4076 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 898 664 թեստավորում:

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի