Ներքին 4 տարի առաջ - 20:25 28-02-2022

Որակյալ ֆրանսիական ջազ՝ գումարած «Աշոտիկ ջան, Աշոտիկ»

Ռեմի Փանոսյանի ջազ տրիոն վայելում է Հայաստանը։

Օրերս Ռեմի Փանոսյան ֆրանսիական ջազ տրիոն, որ ավելի քան 500 համերգներով հանդես է եկել աշխարհի շուրջ 40 երկրներում, հաջողությամբ ելույթ ունեցավ նաև Երևանում:
Տրիոյի կազմում են Ռեմի Փանոսյանը` դաշնամուր, Մաքսիմ Դելպորտը` կոնտրաբաս և Ֆրեդ Պետիպրեն` հարվածային գործիքներ։
Վերջինս երևանյան կրակոտ համերգի ժամանակ այնքան ոգևորվեց, որ թմբուկի փայտիկը նետեց դեպի դահլիճի կողմը, որտեղ նստած էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:

Ջազ տրիոյի անդամները հասցրել են այցելել Հայաստանի տեսարժան վայրեր: Ռեմի Փանոսյանը, որ առաջին անգամ է մեր երկրում ու պապի շնորհիվ մի քանի հայերեն բառ է հիշում, մյուս երկու երաժիշտների հետ համատեղ լուսանկար է հրապարակել Գառնու Քարերի սիմֆոնիայի ֆոնին, իսկ Ֆրեդ Պետիպրեն զվարճալի տեսանյութ է տեղադրել «Ֆեյսբուք»-ի իր էջում, որտեղ պարում է «Աշոտիկ ջան, Աշոտիկ» ռաբիս երգի հնչյունների ներքո:
Մեկ այլ լուսանկար ներկայացնում է, թե ինչպես են ֆրանսիացի երաժիշտները վայելում բաստուրմա, սուջուխ և «Արարատ» կոնյակ:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան