Արտաքին 4 տարի առաջ - 17:56 27-02-2022

Պորտուգալիան կասեցրել է ռուսներին «ոսկե» վիզաների տրամադրումը

Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Աուգուստո Սանտոս Սիլվան հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով կառավարությունը կասեցրել է Ռուսաստանի քաղաքացիներին «ոսկե» վիզաների տրամադրումը։ Այդ մասին նա պատմել է CNN Portugal-ին։

Ինչպես նշել է նախարարը, Ռուսաստանի քաղաքացիների կողմից ներդրումների դիմաց կացության թույլտվություն ստանալու ցանկացած դիմումի քննարկումը կասեցվել է։

«Պորտուգալիայում Ռուսաստանի ցանկացած քաղաքացու ակտիվները, ով ներառված է այս ցուցակում, անմիջապես կսառեցվի՝ անկախ նրանից՝ նա ունի՞ Պորտուգալիայի քաղաքացիություն, թե ոչ», - հավելել է նա։

Վերջին տասը տարիների ընթացքում ավելի քան 430 նման վիզա է տրվել Ռուսաստանի քաղաքացիներին 277 միլիոն եվրոյի ներդրման դիմաց։

Ավելի վաղ Չեխիայի վարչապետ Պերտ Ֆիալան հայտարարել էր, որ Պրահան, որն արդեն դադարեցրել է վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին, չեղարկել է նաև կացության թույլտվության տրամադրումը։

Սահմանափակումները կապված են Ուկրաինայում ռուսական զինված ուժերի գործողության հետ, որի մասին փետրվարի 24-ին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում