Ավելին 4 տարի առաջ - 22:52 25-02-2022

Ստամբուլում վերանորոգումից հետո վերաբացվել է Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցին

Ստամբուլի Սարըյեր վարչական շրջանում գտնվող հայկական Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցում ավարտվել են վերանորոգման աշխատանքները, և եկեղեցին բացել է իր դռները հավատացյալների համար: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: Մատուցվել է պատարագ:
Եկեղեցու հիմնադրամի հիմնադիր խորհրդի նախագահ Մուրաթ Սումեն, հիշեցնելով, որ կառույցը հիմվել է 1848թ.-ին, պատմել է վերանորոգման աշխատանքների մանրամասների մասին:
Նա հիշեցրել է, որ վերանորոգման աշխատանքներին աջակցել է նաև Ստամբուլի քաղաքապետարանը:
«Սարըյերն Ստամբուլի ամենաակտիվ եկեղեցիներից մեկն է: Համաճարակի ընթացքում մեր եկեղեցին փակեցինք, քանի որ դռնփակ էին անցկացվում պատարագները»,-ասել է Սումեն:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ