Ավելին 4 տարի առաջ - 20:25 25-02-2022

Ամուսինն իր կնոջը ծննդյան առթիվ սեփական բանկոմատ է նվիրել

Ինդոնեզացի տղամարդն իր կնոջը ծննդյան օրվա կապակցությամբ անձնական բանկոմատ է նվիրել, հայտնում է World of Buzz-ը: Այժմ կինը կկարողանա քարտից կանխիկ գումար հանել օրվա կամ գիշերվա ցանկացած ժամի։
Րաֆֆի Ահմադ անունով տղամարդը անսովոր նվերով զարմացրել է իր կնոջը՝ Նագիտային։ Կինը, նրա խոսքով, կարծել է, որ դա կեղծիք է, սակայն երբ սարքն իրեն կանխիկ գումար է տվել, հավատացել է կատարվածին։ Բացի այդ, բանկոմատի գործունակությունը հաստատվել է բանկի կողմից։
Րաֆֆիի խոսքով, բանկոմատից կարող է օգտվել ոչ միայն կինը, այլ բոլոր ցանկացողները։ Նա և իր կինը որոշել են սարքը տեղադրել ոչ թե տանը, այլ իրենց գրասենյակում:
Բացի այդ, բանկի ներկայացուցիչները հաղորդել են, որ Րաֆֆին և իր ընտանիքն իրենց պատվավոր հաճախորդներն են, ուստի ուրախությամբ են օգնել տղամարդուն կազմակերպել արտասովոր նվերը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին