Արտաքին 4 տարի առաջ - 19:18 25-02-2022

ԵՄ-ն մտադիր է սառեցնել Պուտինի ակտիվները. Financial Times

Եվրամիությունը ծրագրում է սառեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ակտիվները: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

ԵՄ-ն պատրաստվում է սառեցնել Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի ակտիվները՝ ուրբաթ օրը որոշվող պատժամիջոցների փաթեթի շրջանակներում։

Միաժամանակ նշվում է, որ Պուտինի և Լավրովի առնչությամբ նրանք մուտքի արգելք չեն սահմանի։

Լավրովի և Պուտինի ընդգրկումը պատժամիջոցների ցուցակում հաստատվել է Ավստրիայում։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի Դաշնություն ռազմական ներխուժման պատճառով ԱՄՆ-ն և G7-ի երկրները պայմանավորվել են Մոսկվայի դեմ «ջախջախիչ պատժամիջոցների մասին»։

Նոր միջոցները, մասնավորապես, կանդրադառնան ռուսական մի շարք խոշոր բանկերի վրա, ինչպես նաև կսահմանափակեն Ռուսաստանի հնարավորությունները՝ գործարքներ իրականացնելու կոշտ արժույթով։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում