Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 11:41 25-02-2022

Մարմնամարզիկներ Ավետիսյանը և Դավթյանը դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները սկսել են պայքարն աշխարհի գավաթի խաղարկությունում:

Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում օղակների վարժության եզրափակիչ են դուրս եկել Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը նժույգ-թափերի վարժություններում կատարել է նոր տարր, որը կգրանցվի իր անունով: