Ներքին 4 տարի առաջ - 11:26 23-02-2022

Ինչո՞վ է արտահայտվում ոստիկանների ջանասիրությունը. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կարելի է որոշակի ըմբռնմամբ մոտենալ այն հանգամանքին, որ իշխանությունը պարտավորվածություն ունի ապահովելու Եվրանեսթի կամ այլ ձևաչափով ՀՀ եկող պաշտոնական պատվիրակություններին, այդ թվում՝ ադրբեջանցիներին, սակայն օբյեկտիվ իրողությունների պայմաններում, հանրային արձագանքը զսպելու միջոցներն անընդունելի են։

Այն, ինչ Մարիոթ հյուրանոցի դիմաց դրսևորում էին ոստիկանության առանձին ներկայացուցիչներ ՀՅԴ-ի կազմակերպած ակցիայի մասնակիցների նկատմամբ բացի բնական զայրույթից նաև մեծ հարցադրումներ են առաջացնում։

Կրկնում եմ՝ պատվիրակությունների ֆիզիկական անվտանգության ապահովման հանգամանքը հասկանալի է, սակայն ոստիկանության տարբեր դեմքերի արտահայտությունները, չհիմնավորված կոպտությունը ուղղակի անհասկանալի է։

Ուզում եմ հասկանալ, թե ինչո՞վ է արտահայտվում ոստիկանների ջանասիրությունը ադրբեջանցիների հանգիստը նման վարքագծով ապահովելու հարցում։

Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է իրեն զգում ՀՀ ոստիկանապետը սոցիալական ցանցերում ոստիկանական անհամաչափ գործողությունների կադրերը դիտելիս, արդյո՞ք իր աչքի առաջ չեն գալիս 44-օրյա պատերազմում զոհված մեր հայրենակիցները, այդ թվում՝ ոստիկանության մեծ թվով զոհված աշխատակիցները։

Միթե՞ արժանապատվությունը, տղամարդկությունը, մարդկությունը, բարոյականությունը, ձեր մեջի հայը վերջնականապես մահացել է։

Սրան տարեք, նրան տարեք, էն մեկին տարեք… ձեր Նիկոլին հավաքեք տարեք։

Ու ընդհանրապես, հավաքվեք գնացեք ձեր թուրք ու ադրբեջանցի ախպերների մոտ։ Իրար արժանի եք»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում