Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, Ռուսաստանի կողմից ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման հետ կապված՝ Եվրամիությունը դիտարկում է համապատասխան նախաձեռնությամբ հանդես եկած Պետդումայի 351 պատգամավորների և 11 ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։
Պատժամիջոցներ են առաջարկվում նաև ռուսական 2 բանկերի և Ռուսաստանի սուվերեն պարտքի նկատմամբ։