Երևան +14°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 18:50 21-02-2022

Դա ստորջրյա հոսանքներ պարունակող փաստաթուղթ է․ Հովիկ Աղազարյան՝ Շուշիի հռչակագրի մասին

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր «Հայաստան» խմբակցության առաջարկը՝ դատապարտելու թուրք-ադրբեջանական կողմերից ստորագրված «Շուշիի հռչակագիրը», որը ենթադրում է մի շարք սպառնալիքներ ՀՀ-ի համար։ Թե ինչու՞ իշխանությունը մերժեց ընդդիմության առաջարկը և արդյո՞ք իշխանությունը չի ընդունում հռչակագրի վտանգավորությունը՝ Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

Աղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի կարող որևէ մեկնաբանություն անել թեմայի վերաբերյալ, որովհետև մանրամասներին ծանոթ չէ, ու չգիտի էլ, որ այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում մերժել են ընդդիմության նախագիծը. «Չհասկացա, ո՞վ է մերժել Շուշիի հռչակագրի դատապարտման նախագիծը, ես այդ հանձնաժողովից չեմ, չեմ հետևել, հիմնավորումներն այդ հանձնաժողովի անդամներից հարցրեք, ես տեղյակ չեմ, չեմ կարող մեկնաբանել։ Քննարկումը բաց եմ թողել, որովհետև չգիտեի, որ նախագծի մերժման որոշումն ամբողջ խմբակցության որոշումն է եղել»։

Անդրադառնալով հռչակագրի՝ ՀՀ-ի համար վտանգավորությանը, ասաց, որ այդքան խորը գնահատական չէր տա, որովհետև դա Թուրքիայի և Ադրբեջանի գործն է. «Պետության համապատասխան ինստիտուտներն անկասկած քննարկում են դա և անհրաժեշտ պահին կտան համապատասխան գնահատական, ես մի քիչ հեռու եմ այդ ոլորտից, և հետևաբար խորքային գնահատական չեմ կարորող տալ, չեմ տիրապետում , վստահ չեմ, որ սխալներ թույլ չեմ տա, տեղյակ չեմ ամբողջ նրբություններին, որովհետև, եթե փաստաթուղթ կա, որը շրջանառության մեջ է դրվում, ինքը միայն այն չէ, որը հասարակության լայն շրջանին ներկայացվում է, այն շատ խորքային, ստորջրյա հոսանքներ պարունակող փաստաթուղթ է, և հետևաբար՝ չտիրապետելով այդ ինֆորմացիային, խուսափում եմ պատասխանել»։

Մեր այն հարցին, թե ինչու՞ է Կառավարության նիստտի ընթացքում վարչապետ Փաշինյանը «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին անվանել «Հայկական խաչմերուկ»՝ նշելով , որ այն ամենամեծ ներդրումային նախագիծն է, և արդյո՞ք տեղյակ է, որ դա՝ ըստ մասնագետների, պանթուրքիստական ծրագրի մի մասն է, ասաց, որ դա պայմանավորված է ՀՀ աշխարհագրական դիրքով՝ որը բնավ չի խանգարում Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցմանը և շահագործմանը, այլ ճիշտ հակառակը՝ ավելի է մեծացնում դրա նշանակությունը։

Անդրադառնալով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարությանը, թե Արցախի հարցի կարգավորումն էապես կախված է ՌԴ-ից և Ադրբեջանից, ասաց, որ նպատակահարմար չի համարում այդ հարցին պատասխանել. «Նպատակահարմար չեմ համարում դա մեկնաբանել, առիթ լինի՝ կհետաքրքրվեմ իրենից, թե ինչու՞ է նման բան ասել»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ