Ներքին 4 տարի առաջ - 14:12 21-02-2022

Արցախցին վեճի ժամանակ նռնակը նետել է «ախոյանի» ոտքերի տակ

2022թ. փետրվարի 18-ին, ժամը 21:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բեկզադյան փողոցի նրբանցք թիվ 12 տանը անձնական անբարյացակամ հարաբերությունների հողի վրա վիճաբանություն է առաջացել նույն տան բնակիչ Գ. Պ.-ի և Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի բնակիչ Յու. Ս.-ի միջև, որի ընթացքում Գ.Պ-ն իր մոտ ապօրինի պահվող, ենթադրաբար ռազմամթերք հանդիսացող «F1», «M-75» և «РГД-5» նռնակներից «РГД-5» տեսակի նռնակը մարտական վիճակի բերելով, դիտավորությամբ վերջինիս կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով վտանգի ենթարկելով վիճաբանությունը դադարեցնելու համար միջամտած երկու այլ քաղաքացիական անձանց կյանքը, մարտական վիճակի բերված նռնակը նետել է Յու. Ս.-ի ոտքերի տակ՝ առաջացնելով պայթյուն, սակայն վերջիններիս կողմից հարակից սենյակներում թաքնվելու հետևանքով, Գ.Պ.-ի կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունը ավարտին չի հասցվել:

Արցախի դատախազության տեղեկացմամբ՝ դեպքի առթիվ 19.02.22թ. ԱՀ քրեական օրենսգրքի 33/103-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Գ.Պ.-ն ձերբակալվել է, իրականացվում է նախաքննություն: Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը