Ավելին 4 տարի առաջ - 22:21 20-02-2022

Եվրոպայում 16 մարդ է զոհվել Յունիս փոթորկի պատճառով

Եվրոպայում առնվազն 16 մարդ է զոհվել Յունիս փոթորկի պատճառով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Ըստ գործակալության տվյալների՝ Նիդերլանդներում զոհվել է 4 մարդ, Լեհաստանում նույնպես՝ 4, Մեծ Բրիտանիայում՝ 3, Գերմանիայում և Բելգիայում՝ 2-ական, իսկ Իռլանդիայում՝ 1 մարդ։
Բացի այդ, փոթորկի պատճառով տեղի են ունեցել ավտովթարներ։ Օրինակ, Հյուսիսային Ֆրանսիայում վթարների հետևանքով վիրավորվել է 30 մարդ։
Եվրոպացի օդերևութաբանները նշում են, որ փոթորիկը դարձել է վերջին 30 տարվա մեջ Եվրոպային պատուհասած ամենահզոր տարերային աղետներից մեկը։
Ուրբաթ օրը՝ փետրվարի 18-ին, որոշ շրջաններում քամու ուժգնությունը հասել է ավելի քան 200 կիլոմետր ժամի։ Ժամանակավորապես առանց էլեկտրականության են մնացել միլիոնավոր տներ, բազմաթիվ շրջաններում կանգնել են գնացքները և հանրային տրանսպորտի մյուս տեսակները, օդանավակայաններում հետաձգվել են հարյուրավոր ավիաթռիչքներ։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը