Ներքին 4 տարի առաջ - 13:43 20-02-2022

Ադրբեջանն օկուպացրեց մեր հողերի մեծ մասը, սակայն Արցախը վերջնականապես կործանելու ծրագիրը կրկին չիրագործվեց․ Վիտալի Բալասանյան

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ուղերձ է հղել Արցախի վերածննդի 34-րդ տարեդարձի առթիվ:

«Հարգելի՛ հայրենակիցներ,
1988 թվականի փետրվարի 20-ը դարձավ մեր ժողովրդի վճռականության, սխրանքի, ազատասիրության և միասնականության խորհրդանիշը։
Համազգային, իրավացի և արդար Շարժումն Ադրբեջանն ընդունեց իրեն բնորոշ վայրագությամբ՝ պարտադրելով պատերազմ։ Մեծ տառապանքների և հազարավոր զոհերի գնով հասանք Գոյամարտի հաղթական ավարտին և լծվեցինք Արցախը շենացնելու սուրբ գործին, բայց թշնամին սանձազերծեց նոր արհավիրք։

Դաժան պատերազմը մեզանից խլեց հազարավոր երիտասարդներ, Ադրբեջանն օկուպացրեց մեր հողերի մեծ մասը, սակայն Արցախը վերջնականապես կործանելու ծրագիրը կրկին չիրագործվեց․մենք ընդմիշտ Արցախում ենք՝ սրբազան այս հողը պահելու անսասան կամքով համակված, քանզի մեր արմատները խորն են։

Թանկագի՛ն արցախցիներ,

Համոզված եղե՛ք, որ Արցախի իշխանությունները պատերազմից հետո գործում են՝ ստեղծելու արժանապատիվ կյանքի պայմաններ։ Ցավոք, մեր ամեն օրը չէ անվտանգ, սակայն հավատացե՛ք, որ արվում է ամեն հնարավոր բան՝ լիարժեք ապահովելու խաղաղությունը։

Շնորհավորում եմ բոլորիս Արցախի վերածննդի օրվա առթիվ, մաղթում ամուր կամք և լավատեսություն։
Բարին ընդ մեզ»,- ասվում է ուղերձում։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո