Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Էդգար Պստիկյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել է բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բուժօգնությունից, հայտնելով, որ ինքը չի տուժել:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: