Արտաքին 4 տարի առաջ - 21:36 19-02-2022

Եվրամիությունը հայտարարել է Ռուսաստանի ղեկավարության «խորհրդային մտածելակերպի» մասին

Եվրոպական մայրցամաքի անվտանգության հարցերը ԱՄՆ-ի, այլ ոչ թե Եվրամիության հետ քննարկելու Ռուսաստանի ցանկությունը սառը պատերազմի դարաշրջանի և երկու գերտերությունների միջև աշխարհը բաժանելու մնացուկն է: Gazeta.Ru-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Եվրահանձնաժողովի խոսնակ Փիթեր Ստանոն։

«Սա սովետական ​​մտածելակերպ է։ 21-րդ դարի իրականությունը բոլորովին այլ է։ Իսկ Պուտինն արդեն լսել է ԱՄՆ-ից, որ նրանք չեն քննարկի Եվրոպայի հարցը առանց Եվրոպայի»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Եվրոպան փորձում է այդ միտքը փոխանցել Ռուսաստանին, սակայն ռուս դիվանագետների արձագանքը «հստակ ցույց տվեց, որ Ռուսաստանը շահագրգռված չէ բարեկամական, նորմալ, քաղաքակիրթ զրույցով»։

«Գլխավոր խնդիրն այն է, որ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը չի հասկանում, որ 21-րդ դարում Եվրոպան մշակում է լուծումներ, որոնք բավարարում են բոլորին։ Նրանք դեռ մտածում են հնացած տրամաբանությամբ՝ «այստեղ ես պետք է հաղթեմ, իսկ դուք՝ պարտվեք, քանի որ եթե հակառակը լինի, ուրեմն մենք կպարտվենք»։ Բայց Եվրոպայում այլեւս ոչ ոք այդպես չի մտածում»,- պարզաբանել է Ստանոն։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում