Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և այդ օրը, 2008 թվականից ի վեր, ՀՀ Գրողների միության և ՀՀ Կառավարության որոշմամբ՝ Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:
Տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների հետ, ինչպես նաև պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված ու չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային գրադարանների միջև։
Այսoր
Oragir.news-ը հետաքրքրվեց քաղաքացիներից, թե որն է եղել նրանց կարդացած վերջին գիրքը, երբ են կարդացել այն, և ինչ տողեր կհիշեն Թումանյանից։