copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:39 19-02-2022

Հայաստանում և Արցախում նշվում է Գիրք նվիրելու օրը

Փետրվարի 19-ին Հայաստանում եւ Արցախում նշվում է Գիրք նվիրելու օրը: Օրը տոնական է դարձել 2008 թվականից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը:

Օրվա ընտրությունը պատահական չէ. 1869 թվականի փետրվարի 19-ին ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:

Գեղեցիկ և յուրօրինակ տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ ու հանդիպումներ հայտնի գրողների հետ, անցկացվում են գրքի քննարկումներ: Տոնից անմասն չի մնում նաեւ խորհրդարանը: Այնտեղ ևս յուրաքանչյուր տարի ավանդաբար գրքեր են նվիրում ու ստանում:

Գիրք նվիրելու տոնն այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին: