Արտաքին 4 տարի առաջ - 22:09 18-02-2022

Էրդողանը կրկին հարթակ է առաջարկել Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսություն կազմակերպել երկրի տարածքում։ Այս մասին հայտնում է CNN Türk-ը՝ երկրի ղեկավարի գրասենյակին հղումով։

Էրդողանը նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ Թուրքիայի՝ դաշինք մտնելու 70-ամյակի կապակցությամբ կայացած հեռախոսազրույցի ժամանակ։

Թուրք առաջնորդը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց է տվել Թուրքիայի հավելյալ արժեքը ՆԱՏՕ-ում։ Նա նաեւ ընդգծել է, որ Անկարան հանդես է գալիս երկխոսության ու դիվանագիտական ​​ճանապարհով իրավիճակի կարգավորման օգտին եւ պատրաստ է հարթակ տրամադրել կողմերի միջեւ բանակցությունների համար։

Էրդողանը հավելել է, որ երկիրը ՆԱՏՕ-ին միանալուց ի վեր հավատարիմ է եղել կազմակերպությունում «սկզբունքային, պատասխանատու և ուղղորդված» դիրքորոշմանը, և չի պատրաստվում դադարեցնել այն:

Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն առաջարկել էր իր աջակցությունը Անկարայում կամ Ստամբուլում ռուս և ուկրաինացի գործընկերների միջև բանակցություններ կազմակերպելու հարցում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից