Ներքին 4 տարի առաջ - 20:40 18-02-2022

Էն չինովնիկներին ենք հասնելու, որոնք ուղղակի կապ ունեն էս թանկացման հետ. բողոքի ակցիա

Ավոտմեքենաների վարորդներն այսօր՝ փետրվարի 18-ին, հերթական բողոքի ակցիան էին կազմակերպել ավտոապահովագրողների բյուրոյի շենքի դիմաց. Նրանք բողոքում են ԱՊՊԱ վճարների բարձրացման դեմ: «Այս թանկացումն աբսուրդ է. ինչու պետք է վարորդը 3 հազար դրամ ավել վճարի, եթե ինքը տարիներ շարունակ ԱՊՊԱ վճար է ստացել, վթար չի ունեցել, հետեւաբար, ԱՊՊԱ-ի կողմից որեւէ վճար չի ստացել: Երկրորդ, 10-14 դասի համար ապահովագրական վճարը մոտավորապես 6-9 հազար դրամով թանկանալու է: Ենթադրենք, ես վթարի պատճառ դարձա եւ դիմացի մեքենայի վնասը, ասենք, 20 հազար դրամ է գնահատվում: Ես տարիներ շարունակ պետք է 6-9 հազար դրամ ավելի թանկ վճարեմ ապահովագրական վճար: Այսինքն 4 տարում ես 34 հազար դրամ ավել եմ վճարելու, այն դեպքում, երբ վնասը կազմել է ընդամենը 20 հազար դրամ, իսկ այն չինովնիկները, որոնք կապ ունեն այս թանկացումների հետ՝ նրանց հասնելու ենք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Վարորդների պնդմամբ, բյուրոյին հանգիստ են թողնելու և անցնեն ավելի մեծ ակցիաների, և այն չինովնիկները, ովքեր կարող են ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենալ ապահովագրական բյուրոյի ու հատկապես կենտրոնական բանկի վրա, այդ ակցիաները շատ մեծածավալ իրականացվելու են։
Հիշեցնենք, որ ԱՊՊԱ վճարների բարձրացումն ուժի մեջ է մտել փետրվարի 7-ից: Հունվարի 31-ին, փետրվարի 3-ին ու փետրվարի 7-ին եւս վարորդները բողոքի ակցիա էին իրականացրել Հանրապետության հրապարակում եւ ԿԲ շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելով ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ: Նրանք իրենց մեքենաներով ազդանշանները միացրած պտտվել էին Հանրապետության հրապարակում: Ոստիկանները երկու դեպքում էլ բերման էին ենթարկել վարորդներից մի քանիսին:
Նշենք, որ ըստ այդ փոփոխությունների ԱՊՊԱ-ի վճարը թանկանում է 3 հազար դրամով: Բացի դրանից, եթե վթար է լինում, որի վնասը անցնում է 1 մլն դրամը, ապա մալուսային համակարգը բարձանում է ութ դասով: Մալուսային համակարգի ամենաբարձր շեմը 300 տոկոսնէ։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը