Երևան +12°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 11:45 18-02-2022

Իշխանությունն ինքն իրեն վերաբերող մեղադրանքների վերաբերյալ չի կարող օբյեկտիվ քննություն իրականացնել. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, մասնավորապես՝ այն հարցին, թե ո՞ր ուղղությամբ են լինելու ուսումնասիրությունները, և արդյոք հանրությունը 44-օրյա պատերազմի վերաբերյալ կստանա՞ հուզող բոլոր հարցերի պատասխանները։
Աբրահամյանի խոսքով, հանձնաժողովը 7 ուղղություններ ունի, իսկ թե ո՞ր ուղղությամբ պետք է լինեն ուսումնասիրությունները և ակնկալիքները, լինելո՞ւ են այդ յոթ ուղղություններից։ Երբ դրանք ուշադրությամբ նայում ենք և դրան գումարում այն հայտարարությունները, որ հետպատերազմյան փուլում հնչեցրել են իշխանությունները, ապա այդ կետերը հստակ կտան այն հարցի պատասխանները, թե իշխանության նախապես նշանակված մեղավորներից ով որ կետով է անցնում․
«Հատկանշական է, որ ինձ դիմած և ինձ հետ ընդհանուր քննարկումների մեջ ինձ հետ գտնվող անհետ կորածների և զոհվածների ընտանիքի անդամները ևս, բնականաբար, ունեն ակնկալիքներ, բայց այդ ուղղությամբ հրապարակված, այսպես ասած, աշխատակարգում նրանց ընտանիքի անդամների, որդիների մահվան հանգամանքի հետ կապված, բնականաբար, որևէ բան չկա, և երրորդը․ պատկերացրեք իրավիճակ, որ նվազագույնը կան քաղաքական պատասխանատուներ, և հանրության պահանջը՝ ուսումնասիրելու պատերազմի հանգամանքերը, այդ նույն մարդիկ դրա՝ նվազագույնը քաղաքական պատասխանատուներն են։ Այս դեպքում բնական է, որ օբյեկտիվության մեծ խնդիր է առաջանում, որովհետև հանրության կողմից պատերազմի վերաբերյալ հնչեցվող մեղադրանքները ծանր հանցագործություններ են, և բնական է, որ եթե կա այդ մեղադրանքն՝ ուղղված այս քաղաքական իշխանությանը, ապա քաղաքական իշխանությունը չի կարող ինքն իրեն վերաբերող մեղադրանքների վերաբերյալ հստակ օբյեկտիվ քննություն իրականացնել, իսկ գլխավոր խնդիրները, հենց այստեղ են գլխավոր խնդիրները։
Oragir.news-ի այն հարցին, թե հանձնաժողովում ընդգրկվա՞ծ են մեծամասամբ իշխանական ներկայացուցիչներ, ու դա որքանո՞վ կտա անաչառ արդյունք՝ ասաց, որ հիմա իշխանությունն ասում է, որ իրենք իրենց հանձնաժողովի հիման վրա, որը սահմանում է ԱԺ կանոնակարգ օրենքը, որը վերաբերում է պաշտպանությանն ու անվտանգությանը, քննիչ հանձնաժողովները հենց այդ հանձնաժողովի հիմքով են, և բացի նրանից, որ այդ հանձնաժողովում կա իշխանության մեծամասնությունը, ասում են, որ բերում են փորձագետներ, որոնք ուսումնասիրում են իրավիճակը․
«Հիմա նույն Արծրուն Հովհաննիսյանը՝ պատերազմի տեղեկատվական գլխավոր ֆրոնտի գլխավոր անձն է եղել, չեմ ուզում անմեղության կանխավարկածը խախտել ու որակումներ տալ ու ինչ-որ բաներ հնչեցնել, բայց Արծրուն Հովհաննիսյանն անցնում է ընդհանուր գործով ու շահագրգիռ կողմ է այս պատերազմում, երկրորդը հանրային լայն մասնակցություն ապահովելու համար՝ դրան կմասնակցեն արտախորհրդարանական ուժերը, և այդ ուժերը, որը հնչեցվել է իշխանության կողմից քաղաքական ուժեր են, որոնք խորհրդարանական ընտրություններից հետո համագործակցության ձևաչափով անընդհատ հանդիպումների մեջ են իշխանության հետ, այսինքն՝ այն, ինչ ասում եմ, դա գաղտնի չէ, դրանք պաշտոնական են՝ կադրերով։
Աբրահամյանն ասաց, որ առաջանում է երրորդ սուբյեկտիվ մասը, կան քաղաքական ուժեր, որոնք համաձայնել են համագործակցել իշխանության հետ, հիմա այդ ուժերից երեքի մասնակցությունն այդ հանձնաժողովում իշխանությունը փորձում է ներկայացնել որպես մասնակցության ապահովում, որը, բնականաբար, ակնհայտ սուբյեկտիվ է, քանի որ ինչպես ակնհայտ է հանրության համար, սրանք այն ուժերն են, որոնք համագործակցության մեջ են իշխանության հետ և գտնվում են նույն դաշտում․
«Կրկին որակումներ չեմ ուզում տալ այդ համագործակցող ուժերին, բայց փաստացի նրանք քաղաքական առումով գտնվում են միևնույն դաշտում, և հանրային մասնակցություն չեն ապահովում, որովհետև այդ մասով իշխանությունն արդեն ամեն ինչ ապահովում է։ Հիմա արդեն սա էլ կառուցվածքային առումով լրիվ այլ մակարդակի մեջ է»։
Իսկ այն հարցին, թե խորհրդարանական ընդդիմության մասնակցելը կամ չմասնակցելը արդյոք կօգնի՞ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ասաց, որ ընդդիմության գլխավոր խնդիրը հանձնաժողովի նիստին չմասնակցելու և 44-օրյա պատերազմի հանգամանքների ճշտումը իրենց օրակարգում է եղել նաև նախընտրական փուլում, բայց, բնականաբար, դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ այս իշխանությունն այլևս իշխանություն չլինի, և չունենա ազդեցություն այն մարմինների վրա, այդ թվում քննիչ հանձնաժողով կլինի, իրավապահ մարմիններ կլինեն, հնարավորություն կունենա օբյեկտիվ քննություն իրականացնելու.
«Եվ կամ մյուս հանգամանքը, եթե խոսում ենք պատերազմի ու դավաճանական դրվագների մասին, ապա կան նաև իրավապահ մարմիններ, որոնք պարտավոր են իրենց մասով գնալ այդ բացահայտումների հետևից՝ սկսած Գլխավոր դատախազությունից, քննչական մարմիններից, ԱԱԾ-ից և այլն»։
Աբրահամյանի խոսքով, քննիչ հանձնաժողովը, որը կառուցված է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի հիման վրա, այնտեղ մարդիկ են, ովքեր որոշակի կերպով առնչվում են ոլորտին, բայց այնտեղ քննչական գործողություններ չեն կատարվելու, այնտեղ հարցաքննություններ չեն լինելու, որովհետև դա լրիվ այլ կատեգորիա է, որը քննիչ հանձնաժողովներում չեն իրականացնում, այսինքն՝ իշխանությունը փորձել է հանձնաժողովի գործառույթը ուռճացնել՝ խնդիներ լուծելու համար․
«Առաջինը՝ իր ուզած քաղաքական փաթեթավորմամբ եզրակացություն ներկայացնելու, ըստ իր քաղաքական նպատակահարմարության, քաղաքական պատասխանատուների, երկրորդը՝ հանրությանը ևս մեկ տարի պահել անորոշության մեջ այն հույսով, որ պատերազմի և դրա հետևանքի հետ կապված հարցերը երկրորդական պլան են մղվում, և այն հուզական դաշտը, որը ստեղծված է կա՛մ կչեզոքացվի, կա՛մ կնվազեցվի, այսինքն՝ կփակի այն էջը, որը հետպատերազմյան շրջանի հանրային օրակարգում մեծ դեր ունի, և, բնականաբար, հաշվի առնելով իշխանության մեծ պատասխանատվությունը այդ ավերիչ պատերազմում՝ իշխանության դեմ աշխատող գործոն է չեզոքացնում»։

Քնարիկ Պետրոսյան