Ներքին 4 տարի առաջ - 20:24 17-02-2022

Գագիկ Ջհանգիրյանին բոլորը մերժում են․ նա փաստի առաջ է կանգնած

Oragir.news-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանը փաստի առաջ է կանգնած։ Բանն այն է, որ այս իշխանությունների ստեղծած հակակոռուպցիոն դատարաններում որևէ մեկը աշխատել չի ցանկանում։

Մեր տեղեկություններով՝ Ջհանգիրյանը դիմել է այս դատարանների դատավորներին ներկայացվող պահանջներին համապատասխանող դատավորների, որպեսզի վերջիններս աշխատեն հակակոռուպցիոն դատարաններում, սակայն բոլորից մերժումներ է ստացել։ Ըստ մեր տեղեկությունների՝ պատճառը նախ դատավորների նկատմամբ սկսված ճնշումներն են, ապա նաև այն, որ այս մասնագիտացված դատարանները ստեղծվել էին իշխանությունների քմահաճույքները բավարարելու, նրանց սրտով վճիռներ կայացնելու համար, և դատավորները չեն ցանկանում իշխանությունների ձեռքին գործիք դառնալ։

Այս պահին Վճռաբեկ դատարանի քրեական պալատում կա 2 թափուր տեղ, Վերաքննիչ քրեական դատարանում՝ 6, Վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ 6, Կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով առաջին ատյանի դատարանում՝ 10, Հակակոռուպցիան քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարանում՝ 5 թափուր տեղ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների

Ձեզ գուցե հետաքրքրի