Արտաքին 4 տարի առաջ - 13:42 17-02-2022

Չավուշօղլուն՝ Լավրովին. «Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները»

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի իր գործընկերներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ: Թուրքիայի ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ հեռախոսազրույցների թեման եղել է ռուս-ուկրաինական լարվածության համատեքստում տեղի ունեցող զարգացումները, գրում է ermenihaber-ը:

Նշվում է, որ Չավուշօղլուն Լավրովի հետ զրույցում անդրադարձել է խնդիրը լուծելու հարցում դիվանագիտական նախաձեռնությունների կարևորությանը և այդ համատեքստում ևս մեկ անգամ հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունը Ռուսաստանի ու Ուկրաինայի հանդիպումները հյուրընկալելու առումով: Հաղորդվել է, որ Լավրովն էլ հաստատել է մարտի 11-13-ին անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին և այդ օրերին նախատեսվող Աստանայի ֆորմատի (Սիրիայի հիմնախնդրով) ԱԳ նախարարների հանդիպմանը իր մասնակցությունը:

Կուլեբայի հետ հեռախոսազրույցի ընթացքում նույնպես քննարկվել են ռուս-ուկրաինական լարվածությանն առնչվող զարգացումների հետ կապված հարցեր:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում