Երևան +21°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 20:04 16-02-2022

Թուրքիայի խորհրդարանում Կարո Փայլանի գործունեությունը որևէ աղերս չունի ՀՀ շահերի հետ. Ռուբեն Մելքոնյան

Թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, որ Թուրքիայի նախարարների խորհուրդը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, այսօր կքննարկի երկրում Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում բանագնացների հանդիպման արդյունքները, գրում են թուրքական ԶԼՄ-ները։ Մելքոնյանը, անդրադառնալով այդ հանդիպմանը, ասաց, որ թուրքական քաղաքական օրակարգում պաշտոնյաների բացահայտ հայտարարությունների մեջ վերլուծություններում հիմնական ասելիքը կամ մեխը առաջիկա հանդիպումն է, որը վտանգավոր է և մեծագույն սպառնալիք է իր մեջ պարունակում։ «Հարցը ձևակերպված է հետևյալ կերպ՝ թուրքական կողմը ակնկալում է, բառացի մեջբերում եմ՝ երկու կողմերի միջև վստահությանը նպաստող քայլերի քննարկում, որը կավելացնի Հայաստանի և Թուրքիայի միջև վստահությունը, իսկ Թուրքիայի տեսանկյունից այդ վստահությանը նպաստել կարող են միայն ՀՀ-ի կողմից Հայոց ցեղասպանության հարցի միջազգային ճանաչումից հրաժարումը կամ այդ ուղղությամբ քայլերի թուլացումը, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ ներառյալ Արցախը, Կարսի պայմանագրի ճանաչումը, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը և այլն, եթե օրակարգը ձևակերպվում է որպես փոխադարձ վստահության բարձրացմանն օգուտ քայլեր, ապա թուրքագետը, եթե թուրքական քաղաքական տեքստից թարգմանի մեր հասարակության համար ընկալելի լեզվով, դա հայտնի թուրքական նախապայմանների իրականացման առաջարկություն է։ Եվ եթե այդպիսին է լինելու առաջիկայում Վիեննայում սպասվող բանակցությունների շրջանակում բանագնացների օրակարգը, ապա ակնկալել դրանից հայաստանանպաստ որևէ քայլ՝ դա ուղղակի անթույլատրելի է, և այդ օրակարգով քննարկում անելը, կարծում եմ, որևէ կերպ չի կարող նպաստել ՀՀ շահերին»։
Թուրքագետը, անդրադառնալով Թուրքիայի կողմից այն հայտարարությանը՝ արդյո՞ք Թուրքիան պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ անել՝ ասաց, որ դա ակնհայտ սուտ է, ցավոք, դա մեծագույն կեղծիք է, որը նաև տարածվում է մեր հայկական մամուլում՝ հասարակական քաղաքական շրջանակներում, և ցավոք, տարածողը իշխանություններն են, և ցանկացած թուրքագետ կարող է շատ հանգամանալից բացատրել, որ առանց նախապայմանների հարաբերությանը Թուրքիան երբևէ համաձայն չի եղել և համաձայն չէ, որի տակ իրականում բոլոր նախապայմանները առկա են։
Թուրքագետը նշում է, որ մի նախապայման, ըստ էության, իրագործվել է, երբ Արցախի մի հատվածը օկուպացված է թուրք-ադրբեջանական ուժերի կողմից, իսկ մյուս նախապայմանները, ըստ էության, քննարկման փուլում են։ Այնպես որ, այդ ձևակերպումը մեծագույն ապակողմնորոշելու պոտենցիալ ունի, և հայ հասարակությունը այդ ձևակերպմանը պետք է մոտենա մեծագույն վերապահումով։
Մելքոնյանը, անդրադառնալով այն հարցին, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար իշխանություններն ի՞նչ միջոցներ են ձեռնարկում, ասաց, որ ՀՀ իշխանությունները հայտարարություններ են անում, հատկապես Փաշինյանը իր մամուլի ասուլիսում ասաց, որ Հայոց ցեղասպանության խնդիրը Սփյուռքի և Հայ դատի կառույցների խնդիրն է, կարծես թե դրոնով հեռու պահելով Հայաստան պետությունը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրից, և դրանով ինչ-որ առումով գնա ընդառաջ թուրքական իշխանություններին։ Իսկ ինչ վերաբերում է Կարո Փայլանին, ապա Հայոց ցեղասպանության հարցի բարձրացման առումով որոշակի քայլեր անում է խորհրդարանում, որի մասին խոսում է.
«Ապրիլի 24-ին էլ հնարավոր է Կարո Փայլանի կողմից նմանատիպ հայտարարություններ լինեն, մտահոգությունները՝ նրա կերպարի և հատկապես ՀՀ-ի վերաբերյալ նրա ընկալումների հետ։ Մենք սիրում ենք գտնել նոր փրկիչներ, հերոսներ, բայց ես ուզում եմ, որ մեր հասարակությունն իմանա, որ Կարո Փայլանը թուրքական ձախակողմյան գաղափարախոսության կրողն է, որի համար մարդու իրավունքների խնդիրները ունեն որոշակի արժեք, և այդ կոնտեքստում նա կարող է խոսել Հայոց ցեղասպանության մասին, որովհետև նա խոսում է Խոջալուի ցեղասպանության, տարբեր փոքրամասնությունների մասին, բայց Կարո Փայլանին ներկայացնել որպես ՀՀ և հայ ժողովրդի շահերի պաշտպան ու հերոս և այդպիսի կերպարով ընկալել նրան և նրա գործունեությունը Թուրքիայում և թուրքական խորհրդարանում՝ սխալ է, որովհետև դա այդպես չէ, մասնավորապես՝ ՀՀ շահերի հետ չունի որևէ աղերս»։

Քնարիկ Պետրոսյան