Երևան +11°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 17:46 16-02-2022

Բոլոր կանայք չէ, որ «հանուն» Քոչարյանի են գեղեցկանում

Քոչարյանականները որոշել են «փոստեր» բռնել Քոչարյանին դատող դատավոր Աննա Դանիբեկյանի վրա։ Երեկվանից ակտիվորեն քննարկում են Դանիբեկյանի արտաքին տեսքը, որը, մեղմ ասած, հաճելիորեն փոխվել է։ Բայց դե՝ կին է, բոլոր կանայք էլ ցանկանում են գեղեցիկ ու ցանկալի դիտվել։ Ու հիմա այդ տիկնոջ՝ զուտ բնական ցանկության իրականացումը քոչարյանականների կողմից դարձել է շահարկման առարկա։ Նրանք տեղադրում են Աննա Դանիբեկյանի արտաքին տեսքի էվոլյուցիան՝ նախկին ու ներկա նկարներն ու դա կապում Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ասում են՝ Քոչարյանն է դրդել, որ Դանիբեկյանն այսքան սիրունանա, դառնա հմայիչ տիկին։ Ու հիշեցնում են՝ ինչպիսին էր Աննա Դանիբեկյանը Քոչարյանից առաջ և Քոչարյանից հետո։

Դրան զուգահեռ են տանում նաև Քոչարյանի՝ որպես «մեծ շինարարի» թողած ժառանգությունը, այն է՝ Հյուսիսային պողոտան, որ Քոչարյանից առաջ չկար Հյուսիսային պողոտա, Քոչարյանից հետո ունենք Հյուսիսային պողոտա։ Արգիշտի Կիվիրյանն, օրինակ, իր էջում դրել է Դանիբեկյանի չորս կերպարափոխությունները և գրել․ «Ռոբերտ Քոչարյանը պետք ա գրեր՝ Աննա Դանիբեկյանին «դզեցի», երկիրն էլ կդզեմ...»։ Իրականում, կարելի է Աննա Դանիբեկյանի վերաոճավորումը կապել Ռոբերտ Քոչարյանի հետ։

Ի վերջո, նա հենց Քոչարյանի դատերի շնորհիվ դարձավ հայտնի, հայտնվեց էկրաններին, սկսեցին նրա մասին գրել կայքերն ու ֆեյսբուքիստները, հիմնականում՝ վատ բաներ, իհարկե, բաց դա ևս հայտնի դառնալու ձև է։ Նա էլ, տեսնելով, որ բացի իր մասնագիտական որակներից, քննադատության ու քննարկման առարկա է դառնում նաև իր տեսքը, որոշեց գնալ իրեն, ինչպես Ֆեյսբուքում երեկ իր մաիսն գրել էին, «ծյունինգ» անել իրեն, որ գոնե տեսքը քիչ քննարկեն, քննադատեն միայն իշխանությունների պատվերով նախկին նախագահին դատելու նրա «մասնագիտական» համառությունը։

Բայց դա էլ չփրկեց, հիմա էլ քննարկում են, թե ինչպես նա հաջողեցրեց Քոչարյանի «շնորհիվ» իրեն դզել-փչել, դառնալ բավականին հմայիչ կին։ Թեև, նա անկախ Քոչարյանի գործոնից էլ, կարող էր ցանկանալ իրեն գեղեցկացնել։ Ի վերջո, բոլոր կանայք չէ, որ «հանուն» Քոչարյանի են իրենց դզում-փչում։ Կանանց մեծ մասը, եթե ոչ գրեթե բացարձակ մեծամասնությունը, ուղղակի գեղեցիկ ու ցանկալի երևալու, հանուն իրենց կողքի տղամարդու կամ շրջապատող տղամարդկանց են իրենց շուրթերն ու մնացած մասերը լցնում, ձգում, մեծացնում, փոքրացնում։ Բայց այս քննարկումները Աննա Դանիբեկյան կնոջ, ոչ թե դատավորի անձի և արտաքին տեսքի շուրջ, ցավոք սրտի, իջեցնում են քաղաքական ու իրավական տիրույթում դիսկուրսի մակարդակը, էժանացնում այն՝ հասցնելով կենցաղային պլանակի, երբեմն անցնում քաղաքավարության և դաստիարակության սահմանները՝ վերածվելով գռեհկության և անտակտության։ Սա մեր հասարակության որակի և բովանդակության մասին է խոսում, որն արտացոլված է ֆեյսբուքում։

Ֆրիկ