Արտաքին 4 տարի առաջ - 17:42 15-02-2022

Բելգիայում նախազգուշացրել են չինական սմարթֆոնների լրտեսման վտանգի մասին

Բելգիայի արդարադատության նախարար Վինսենթ Վան Քվիքենբորնը համաշխարհային հանրությանը նախազգուշացրել է չինական սարքերի սպառնալիքի մասին։ Այդ մասին գրում է BNN Bloomberg-ը։


Նրա խոսքով, այս երկրի արտադրության սմարթֆոնները լրտեսական վտանգ են ներկայացնում։ Մասնավորապես, Վան Քվիքենբորնը հիշատակել է Huawei և Xiaomi ապրանքանիշները։

Նախարարը պնդում է, որ տեխնիկայի արտադրության մասին չինական օրենսդրությունը փաստացի թույլ է տալիս սարքերում տեղադրել մեխանիզմներ, որոնք օգտատերերի տվյալները ապօրինաբար փոխանցում են Չինաստանի կառավարությանը։ Ուստի նա ենթադրում է, որ նման սմարթֆոնների օգտատերերը կարող են ենթարկվել չինական լրտեսության։

«Հաշվի առնելով իրավաբանական համատեքստը, որում գործում են սմարթֆոնների չինացի արտադրողները, առկա է վտանգ, որ այդ սմարթֆոններում պարունակվող տվյալները կարող են լինել լրտեսման կամ ծայրահեղ դեպքում անցանկալի փոխանցման օբյեկտ չինական իշխանություններին»,- ասել է Վան Քվիքենբորնը:


Ի դեպ, հայտնի է, որ Բելգիան դարձել է այն պետություններից մեկը, որն իր մարզիկներին խորհուրդ է տվել սմարթֆոններ չտանել Պեկինի մրցումներին։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին