Արման Դիլանյանն ու Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել են իրավական ոլորտում հայ- ռուսական համագործակցության հեռանկարներին
copy image url

Արման Դիլանյանն ու Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել են իրավական ոլորտում հայ- ռուսական համագործակցության հեռանկարներին

Ներքին 3 տարի առաջ - 20:18 14-02-2022
Այսօր՝ փետրվարի 14-ին, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ՀՀ Սահմանադրական դատարանը տեղեկացնում է, որ հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը նշել է՝ Հայաստանի և Ռուսաստանի Սահմանադրական դատարանների համագործակցության օրակարգը բոլոր ոլորտներում հագեցած է, ինչը բխում է երկու երկրների բարեկամական և դաշնակցային հարաբերություններից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են իրավական ոլորտում հայ-ռուսական համագործակցության հեռանկարներին և երկու երկրների Սահմանադրական դատարանների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման հնարավորությանը:

Ամենից շատ դիտված