ԱՄՆ-ը բացասական պատասխան է տվել անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ առաջարկներին. Լավրովը՝ Պուտինին
copy image url

ԱՄՆ-ը բացասական պատասխան է տվել անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ առաջարկներին. Լավրովը՝ Պուտինին

Արտաքին 3 տարի առաջ - 18:57 14-02-2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու համար ԱՄՆ պատասխանը անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկներին։ Հանդիպման սկզբում պետության ղեկավարը նշել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք չափազանց վտանգավոր է։

Լավրովն իր հերթին Պուտինին հաղորդել է, որ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ լուրջ բանակցությունների մեջ մտնելու պատրաստակամություն են հայտնել անվտանգության երաշխիքների մի շարք ասպեկտների շուրջ։ Նրա խոսքով, Վաշինգտոնի պատասխանների մի մասը համընկնում է Մոսկվայի առաջարկներին, սակայն հիմնական կետերի վերաբերյալ Միացյալ Նահանգների պատասխանը բացասական է։

Նախարարը նաև նշել է, որ Միացյալ Նահանգների պատասխանների առաջին մասը չի բավարարում ռուսական կողմին։ Երկրորդ մասը նա անվանել է ավելի կառուցողական:

Լավրովն ընդգծել է, որ, բացի ԱՄՆ-ից, հասցեատերերից ոչ մեկը չի պատասխանել Ռուսաստանի առաջարկներին: Արձագանք է հետևել միայն ՆԱՏՕ-ից և ԵՄ-ից. ԱԳՆ ղեկավարի կարծիքով՝ սա արհամարհանք է։

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն փորձում է այնպես անել, որ հենց դաշինքը որոշի Եվրոպայում իրավիճակի զարգացումը։ Միևնույն ժամանակ, անվտանգության անբաժանելի հասկացությունը տարբերվում է նրանից, ինչպես այն փորձում է ներկայացնել Արևմուտքը։