Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 18:08 14-02-2022

Բացահայտվել է ապօրինի ծագման 94 անշարժ, 23 շարժական գույք և 27.7 մլրդ ՀՀ դրամի չափով գումար․ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2021թ. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում ՀՀ դատախազության գործունեության արդյունքները: Ըստ այդմ՝ դատախազության այլ ստորաբաժանումներից ստացված տվյալների, դատավճիռների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում 2020-2021թթ. արդյունքներով իրականացվում է 276 անձի գույքի ուսումնասիրություն։

Մասնավորապես, անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու, ուսումնասիրությունների պատշաճ, համապարփակ և արդյունավետ իրականացման նպատակով կազմվել և պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, մի շարք այլ մարմիններին և կազմակերպություններին ուղարկվել է գրեթե 2500 հարցում, տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին 171 հանձնարարություն: Ստացված պատասխանների հիման վրա իրականացվում են համապատասխան անձանց օրինական եկամուտների, կատարված ծախսերի և ձեռք բերված գույքերի համադրմանն ուղղված տնտեսագիտական հաշվարկներ և իրավական վերլուծություններ:

Մի շարք ուսումնասիրությունների շրջանակներում շուրջ 90 դիմում է ներկայացվել դատարան՝ բանկային, վարկային, ապահովագրական, առևտրային և/կամ նոտարական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով: Դրանք մեծամասամբ ամբողջությամբ բավարարվել են: Թվով 205 գույքի շուկայական արժեքները պարզելու նպատակով վարչության դատախազների կողմից կայացվել է 15 վարույթի վերաբերյալ դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին 19 որոշում: Դրանցից 10 վարույթի վերաբերյալ ներկա պահին արդեն իսկ ստացվել են եզրակացությունները: Դատաապրանքագիտական բնագավառի լրացուցիչ մասնագետների ներգրավմամբ միջոցներ են ձեռնարկվել 41 գույքի շուկայական արժեքները պարզելու ուղղությամբ, որոնց արդյունքները ևս ստացվել են։

14 ուսումնասիրության շրջանակում դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու 16 դիմում, որոնք դատարանի կողմից բավարարվել են, համապատասխան անձանց գույքերի վրա դրվել է արգելանք: Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու բավարարված միջնորդությունների շրջանակում հարուցված կատարողական վարույթների թիվը կազմում է 40։
Առաջիկայում ամփոփման փուլում գտնվող ավելի քան 10 այլ գործերով նույնպես դատարան կներկայացվեն հայցի նախնական ապահովման մասին դիմումներ։

Արդեն իսկ ավարտված 14 ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ և 23 շարժական գույք, 23 ընկերություններում մասնակցություններ, ինչպես նաև ընդհանուր 27.717.123.932 ՀՀ դրամի չափով գումար:
Վերոնշյալ ուսումնասիրությունների նյութերով հայտնի բոլոր շահագրգիռ անձինք պաշտոնական հայտարարությունների «Ազդարար» առցանց հարթակի միջոցով ծանուցվել են հնարավոր ապօրինի ծագում ունեցող իրենց պատկանող գույքի առկայության կապակցությամբ ուսումնասիրությունների արդյունքում հավաքված նյութերին ծանոթանալու և իրենց դիրքորոշումը ներկայացնելու միասին: Այդ անձանց մի մասն արդեն իսկ ներկայացել և ստացել է ուսումնասիրությունների նյութերը, ինչպես նաև ներկայացրել են իրենց դիրքորոշումը։

2021թ. հարուցվել է ապօրինի գույքի բռնագանձման 3 հայց, որոնցով նախատեսված բռնագանձման ենթակա է ընդհանուր 5.911.848.300 ՀՀ դրամ գումար, 25 գույք, որոնց միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 13.046.765.353 ՀՀ դրամ։ Ներկայացված հայցերն ընդունվել են վարույթ, դրանցից մեկով սկսվել է դատական քննություն։ (Եվս մեկ հայց դատարանի կողմից վարույթ է ընդունվել 2022թ.):

Ուսումնասիրության փուլում գտնվող շուրջ մեկ տասնյակ գործերով ուղարկվել են նաև միջազգային հարցումներ։ Բազմաթիվ վարույթներով ուսումնասիրությունները շարունակվում են, դրանց ընթացիկ արդյունքների երաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան