Արտաքին 4 տարի առաջ - 16:33 12-02-2022

Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել Ուկրաինան

Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան, եթե նրանց այնտեղ մնալն անհրաժեշտություն չի։

Գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է. «Եթե հիմա գտնվում եք Ուկրաինայում, ապա մտածեք՝ արդյոք անհրաժեշտ է, որ այդտեղ մնաք: Եթե ոչ, ապա կարճաժամկետ հեռանկարում լքեք երկիրը»:

Ուկրաինայի շուրջ իրադրության լարման հետևանքով այս օրերին տարբեր երկրներ կոչ են արել իրենք քաղաքացիներին խուսափել այցելել այդ երկիր, իսկ արդեն ուկրաինական տարածքում գտնվողներին՝ լքել այն: Այդ երկրների շարքում են ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Կանադան, Բելգիան, Քուվեյթը և այլն:

Մինչդեռ Իսպանիայի իշխանությունները նշում են, որ Կիևում իրենց դեսպանատան աշխատակիցներին կտարհանեն անհրաժեշտության դեպքում։ Սակայն դեռևս քայլեր չեն ձեռնարկում այդ ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում