Մամուլ 4 տարի առաջ - 08:20 12-02-2022

Միրզոյանը գրեթե չի շփվում աշխատակազմի և դեսպանների հետ․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթին ԱԳՆ իր աղբյուրներն ասել են, որ նախարար Արարատ Միրզոյանը գրեթե չի շփվում աշխատակազմի եւ արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների հետ։ Նրանցից ոչ մեկը չի արժանացել նրա ընդունելությանը: Իսկ երբ նախարարի հետ ճշտելու հարցեր են ունենում, նրանց զանգերին պատասխանում են ԱԺ-ից ԱԳՆ տեղափոխված ջահել խորհրդական-օգնականներն ու տեղեկացնում, որ նախարարը չի կարող նրանց հետ խոսել կամ ընդունել, առաջարկում են իրենց հետ քննարկել հարցը։ Այս մասին գրել է «Հրապարակը» փետրվարի 12-ի համարում։ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանին թերթը հարցրել է՝ Միրզոյանը նախարար նշանակվելուց ի վեր դեսպաններին երբեւէ ընդունե՞լ է, եւ նրանց հետ կոմունիկացիան ի՞նչ տարբերակով է ապահովվում։

Խոսնակը փոխանցել է․ «ՀՀ ԱԳ նախարարը, բնականաբար, ամենօրյա կապի մեջ է օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված մեր դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների հետ եւ համապատասխան հանձնարարականներ է տալիս թե՛ անձնական հանդիպումների, թե՛ հեռախոսային կապի, թե՛ այցերի եւ թե՛ դեսպանահավաքի միջոցով, որը տեղի է ունեցել մոտ 1 ամիս առաջ»։

«Խնդրեցինք հստակեցնել՝ որեւէ դեսպանի անհատապես ընդունե՞լ է նախարարը, ասաց՝ մշտապես։ Կոնկրետ օրինա՞կ՝ վերջին անգամ երբ եւ որ դեսպանին է հանդիպել, խոսնակը չնշեց. «Ես Ձեր հարցերին պատասխանեցի հստակ»»,- գրել է «Հրապարակը»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում