Մամուլ 4 տարի առաջ - 08:20 11-02-2022

Նիկոլ Փաշինյանը ձախողել է Արայիկ Հարությունյանի ծրագրերը․Հրապարակ

Արցախի կառավարությունը ոչ իշխանական ներկայացուցիչներով համալրելու և կոալիցիոն կառավարման մոդել կիրառելու մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ծրագիրը Նիկոլ Փաշինյանը հաջողությամբ ձախողել է: Այս մասին փետրվարի 11-ի համարում գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հիշեցնելով, որ տարեսկզբին Հարությունյանը խորհրդարանական ուժերի և գործադիրի ներկայացուցիչների մասնակցությամբ ընդլայնված նիստ արեց ու հայտարարեց այս ծրագրի մասին, որը, ըստ էության, 2020-ի պատերազմից հետո էր խոստանում իրականացնել: Բայց այն ժամանակ Փաշինյանը տապալեց` թույլ չտալով, որ ընդդիմադիրները ներգրավվեն Արցախի կառավարմանը:

«Թեման կրկին բարձրացավ անցած տարեվերջին` Փաշինյանի հայտնի ասուլիսից հետո, երբ պարզ դարձավ, որ Արցախի կարգավիճակի թեման ՀՀ վարչապետը համարում է փակված: Եվ Արայիկ Հարությունյանը կրկին խոստացավ իրականացնել 21-ի հունվարին մշակված սխեման` նախկին պաշտոնյաներին և ընդդիմադիրներին ներգրավելով կառավարման գործին: Չնայած, նախնական քննարկման համաձայն, անցած շաբաթներին կառավարության մի շարք առանցքային պաշտոնյաներ արդեն պետք է հրաժարական տային, այդ թվում՝ պետնախարար Արտակ Բեգլարյանը և այլք՝ առայսօր ընդամենը մեկ՝ ԿԳՄՍ նախարարն է փոխվել, որին Հարությունյանն իր խորհրդական է նշանակել: Երեկ նրա հրամանագրով էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություններն են տարանջատվել՝ տպավորություն ստեղծելով, թե հերթական կադրային փոփոխությունն է անում, եւ ծրագիրն ուժի մեջ է»,- գրել է «Հրապարակը»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին