Արտաքին 4 տարի առաջ - 09:12 10-02-2022

Կիևը պահանջում է ներողություն խնդրել Սլովակիայի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո

Ուկրաինայի իշխանությունները Սլովակիայի խորհրդարանում ուկրաինական դրոշի հետ կապված միջադեպը չեն դիտարկում որպես նպատակաուղղված հակաուկրաինական գործողություն, սակայն պաշտոնական Կիևը բողոք է ուղարկել՝ պահանջելով ներողություն խնդրել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան։

«Այս միջադեպը նպատակաուղղված հակաուկրաինական գործողություն չէ: Մենք սա համարում ենք միջադեպ, որը տեղի է ունեցել խորհրդարանում իշխանության և ընդդիմության միջև առճակատման լայն համատեքստում`ոչ ուկրաինական հարցի շուրջ: Սակայն, Ուկրաինայի պետական ​​խորհրդանիշիհանդեպ նման անհարգալից գործողությունները կտրականապես անընդունելի են, ուստի Սլովակիայում Ուկրաինայի դեսպանատունը բողոք է հայտնել»,- ասել է Կուլեբան։

Ավելի վաղ Սլովակիայի խորհրդարանում մի քանի պատգամավորներ պարզել էին Ուկրաինայի դրոշը։ Դրանից հետո մեկ այլ խմբակցության ներկայացուցիչներ ջուր էին լցրել Ուկրաինայի դրոշի վրա։ Այս պահի դրությամբ պատգամավորի կողմից պաշտոնական ներողություն չի հնչել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա