Արտաքին 4 տարի առաջ - 14:13 09-02-2022

Հունաստանից հետո ԱՄՆ-ը վաճառում է նաև Եգիպտոսին՝ «կարմիր գորգ փռելով» Թուրքիայի առջև. հունական մամուլ

Հունական «News Break» լրատվական կայքը ոչ միանշանակ է արձագանքել տարածվող լուրերին, ըստ որոնց՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դադարեցնելու է Եգիպտոսին 130 միլիոն դոլար ռազմական աջակցության տրամադրումը։

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ փորձելով ընդգծել հունական մամուլում Թուրքիայի նկատմամբ բացասական վերաբերմունքի առկայությունը։

Նշվում է, որ այդ լրատվակայքում հրապարակված «ԱՄՆ-ն Եգիպտոսին նույնպես վաճառում է» շեշտադրմամբ հոդվածում նշվել է, թե Բայդենի վարչակազմը յուրաքանչյուր ոլորտում «կարմիր գորգ է փռում Թուրքիայի առջև»։ Եգիպտոսի հարցում հնարավոր որոշմանն էլ տրվել է «Հունաստանի նկատմամբ արված դավաճանության պես մի դավաճանություն» բնորոշումը։

Հոդվածում մասնավորապես հիշատակվում է, որ ԱՄՆ-ն հրաժարվել էր աջակցել Արևելյան Միջերկրածովյան «EastMed» գազատարի կառուցման ծրագրին այն դեպքում, երբ այն բխում էր Հունաստանի շահերից։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին