Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում այսօր նախատեսված էր նորընտիր ավագանու առաջին նստաշրջանը: Սակայն այն կրկին ուղեկցվեց լարված տեսարաններով, բողոքի ակցիաներով։ «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունից ասացին, որ նստաշրջանի բացման կապակցությամբ հրավեր է ուղարկվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին, իսկ ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Արամ Մելքոնյանն էլ ասել է, որ Ահարոն Խաչատրյանը ընդամենը ավագանու անդամ է, որը նիստ հրավիրելու իրավունք չունի․
«Ոչ թե կարող է, բնականաբար, ներկա չենք լինի: Ավագանու նիստ իրավունք ունի հրավիրի միայն համայնքի ղեկավարը, բայց եթե համայնքի ղեկավար չկա, ո՞վ է հրավիրում: Իհարկե, ավագանին էլ կարող է նիստ գումարի, բայց ո՞վ է անցկացնելու, համայնքի ղեկավար չկա։ Ահարոն Խաչատրյանն ո՞վ ա, շարքային ավագանի, հերթական, ոնց որ մնացած 27 անդամները… Էն, ինչի համար որ մենք մտանք դատարան, դատարանը բավարարեց: Մենք հայցադիմումով մտել ենք, դեկտեմբերի 30-ի ավագանու նիստը չեղարկել»,- ասաց Արամ Մելքոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։