Այսօր ԱԺ-ում ելույթ ունեցավ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը և անդրադարձ կատարելով «Հայաստան» խմբակցության առաջարկած օրենքի նախագծին, որով առաջարկվում է ավելացնել նվազագույն աշխատավարձը՝ նշեց․
«Նախագիծը թերի է։ Եթե ձեր բերած տարբերակով նախագիծը ընդունվի, պատգամավորների, նախարարների և փոխնախարարների, մնացած պետական աշխատողների աշխատավարձը ավելի է բարձրանալու, քան թե նվազագույն աշխատավարձ ստացողներինը։ Հիմա ձեր ցանկությունը շատ բարին է, բայց նվազագույն աշխատավարձը 100,000դ-ի հասցնելը մեզ տանելու է շատ վատ տեղ»,- ասաց Բաբկեն Թունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։