Արտաքին 4 տարի առաջ - 21:36 07-02-2022

Թբիլիսիի Էլիավա շուկայում հրդեհ է բռնկվել

Հրդեհը բռնկվել է Թբիլիսիի շինանյութերի և ավտոպահեստամասերի ամենամեծ շուկայում՝ Էլիավայում։ Շուկայի տարածքում որոշ ժամանակ մեքենաների տեղաշարժն արգելափակված էր։

Հրդեհի կողքով անցնող մեքենաներից տեսանելի էին ուժեղ բոցեր և թանձր ծուխ։ Դեպքի վայր ժամանած հրշեջներին նաև խանգարել է ուժեղ քամին։ Հրդեհը տեղայնացնելու համար աշխատել է առնվազն 10 հրշեջ ջոկատ։

Հրդեհը մարվել է 40 րոպեի ընթացքում, իսկ առանձին օջախներ ներկայումս դեռևս մարվում են։ Այս մասին գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը զոհերի և վիրավորների մասին տեղեկություն չի հաղորդվել։ Փրկարարների տվյալներով՝ կրակը տարածվել է 1000-1500 քառակուսի մետր տարածքի վրա։ Այս մասին հաորդել է ՆԳՆ Թբիլիսիի արտակարգ իրավիճակների վարչության պետ Օթար Կերեսելիձեն։

Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Հետաքննություն է սկսվել։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»