Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:48 07-02-2022

Մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը

Մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ նշելով, որ այն անցկացվելու է երկու փուլով՝ մարզային և եզրափակիչ:

Մրցաշարի առաջին փուլն անցկացվելու է մինչև փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետությունում:

Երկրորդ՝ եզրափակիչ փուլի մրցաշարն անցկացվելու է մարտի 12-ից 13-ը ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում:

Նախարարությունից տեղեկացնում են, որ մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները՝ սիրողական մարզիկներ, դպրոցականներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ, ովքեր չունեն առողջական խնդիրներ:

Մրցաշարին չեն կարող մասնակցել այն մարզիկները, ովքեր վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են սեղանի թենիսի ՀՀ առաջնություններին և միջազգային մրցաշարերին, ինչպես նաև բուքմեյքերական գրասենյակների կողմից կազմակերպվող վճարովի խաղերի մասնակիցները:

Մրցաշարը կանցկացվի տարիքային 2 խմբով և 2 փուլով.

1-ին փուլի մրցումները կանցկացվեն Երևան քաղաքում, Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախի Հանրապետությունում,

Մրցաշարի 2-րդ` եզրափակիչ փուլին մասնակցում են Հայաստանի Հանրապետության մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետությունում ըստ տարիքային խմբերի 1-ից 3-րդ տեղեր գրաված տղամարդիկ և կանայք.

1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (1987-2004 թթ. ծնված) կանայք, 18-ից 40 տարեկան (1982-2004 թթ. ծնված) տղամարդիկ,

2-րդ տարիքային խումբ՝ 36 (1986 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք, 41 (1981 թ. ծնված) և բարձր տարիքի տղամարդիկ:

Առանձին հաշվարկով՝ մեկ տարիքային խմբով անցկացվելու են նաև մրցումներ դեսպանատների ներկայացուցիչների, օտարերկրյա քաղաքացիների և զբոսաշրջիկների համար:

ՀՀ մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետությունում ըստ տարիքային խմբերի 1-3 տեղերը գրաված մասնակիցները (12 մասնակից) «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցելու համար հայտերը պետք է ներկայացնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը:

Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով,

1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները` դրամական մրցանակներով,

իսկ դեսպանատների ներկայացուցիչները, օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները՝ հուշանվերներով և հավաստագրերով:

1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները կպարգևատրվեն՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,

5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,

11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ (հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն):

Մրցաշարի բոլոր մասնակիցներին կտրվեն մարզաշապիկներ և հավաստագրեր:

Արդյունքները կամփոփվեն մրցումների ավարտից անմիջապես հետո:

Մասնակիցները անձը հաստատող փաստաթղթերով պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երկու ժամ առաջ:

Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Մրցաշարի կազմակերպումն ու անցկացումն իրականացվում է նախարարության կողմից հաստատված հանձնաժողովի և մրցավարական հանձնաժողովի կողմից՝ համագործակցելով Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի հետ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել