Արտաքին 4 տարի առաջ - 11:53 05-02-2022

Պենտագոնը նոր մանրամասներ է հաղորդել անցած տարի Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության մասին

ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենկ Մաքենզին հայտարարել է, որ անցած ամառ Քաբուլի օդանավակայանի մոտ մեկ պայթուցիկ սարքով միջոցով կատարված ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 170 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Մաքենզիի խոսքով, հետաքննության ընթացքում քննիչները հարցաքննել են ահաբեկչական գործողության շուրջ 100 վկաների։

Հետաքննությունը պարզել է, որ պայթուցիկ սարքը լցոնված է եղել մետաղական խոցող տարրերով։ Ավելի վաղ ամերիկացի փորձագետները հայտնել էին, որ ահաբեկչության զոհերը հրազենային վնասվածքներ են ստացել, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ կրակոցներից ոչ ոք չի տուժել։

Քաբուլի օդանավակայանի մոտ պայթյուն էր որոտացել օգոստոսի 26-ին։ Ահաբեկչության զոհ էին դարձել տասնյակ աֆղանցիներ և առնվազն 13 ամերիկացի զինվորական: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետությունը»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը