Ուկրաինայի «պատին» հանդիպած ռուս-թուրքական գործընկերությունը․ Հայաստանի Հանրապետություն
copy image url

Ուկրաինայի «պատին» հանդիպած ռուս-թուրքական գործընկերությունը․ Հայաստանի Հանրապետություն

Մամուլ 3 տարի առաջ - 11:22 05-02-2022

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը փետրվարի 5-ի համարում անդրադարձել է թուրք-ուկրաինական բարեկամության ֆոնին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձևավորված նոր հարաբերություններին։ Մասնավորապես՝ Թուրքիայի ԱԳՆ-ն իր տարածած հայտարարույթան մեջ ճանաչում է Ղրիմի ամբողջականությունը և չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը, հանդես է գալիս միջազգային իրավունքին համապատասխան Դոնբասի խնդրի խաղաղ կարգավորման օգտին․

«Թուրքիայի ԱԳՆ-ն, ինչպես միշտ, այս անգամ ևս չէր մոռացել Ղրիմի թաթարներին և իր ուղերձում շեշտել, որ Ուկրաինայի ու Թուրքիայի միջև բարեկամության, համագործակցության կամուրջ համարվող «Ղրիմի մեր թաթարների» իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքերն ավելի են ամրապնդում թուրք-ուկրաինական հարաբերությունները: Ռուսաստանի ուղղությամբ «շպրտած» այս քաղաքական հարթության հայտարարություններին զուգահեռ Անկարան Էրդողանի այցի ժամանակ կատարեց նաեւ ոչ պակաս ցավոտ տնտեսական քայլեր: Վերջինս այստեղ էլ օգտագործում է տնտեսական էքսպանսիայի իր հիմնական գործիքը՝ Կիեւի վրա ազդեցությունը մեծացնելու եւ Ռուսաստանից նրա կախումը թուլացնելու համար:

Էրդողանի եւ Վլադիմիր Զելենսկու՝ երեք ժամից ավելի տեւած երկկողմ հանդիպումից հետո նրանց ներկայությամբ ստորագրվել են ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիր եւ ուղեկցող փաստաթղթեր: Բացի այդ, Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոն եւ նրա թուրք գործընկեր Ֆաթիհ Դոնմեզը քննարկել են էներգետիկ անվտանգության եւ Անդրբալկանյան միջանցքով գազի մատակարարումների թեմաները։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը հատկապես զգայուն է եվրասիական տարածաշրջանում բնական գազի շուկայի խնդիրների հարցում, որտեղ ունի բնական գերիշխող դիրք, իսկ Ուկրաինան ուղղակի կախման մեջ է Ռուսաստանից, քանի որ իր տարածքով Եվրոպա անցնող գազամուղի տարանցման շնորհիվ է ստանում իրեն անհրաժեշտ ողջ գազի ծավալը:

Կիեւը լավ է հասկանում, որ ՌԴ-ի հետ հակամարտության դեպքում լուրջ կորուստներ կունենա նաեւ տնտեսության մեջ: ՌԴ-ն արդեն ավարտին է հասցրել «Հյուսիսային հոսք- 2» գազատարի կառուցումը, որն ապահովում է Եվրոպա ռուսական գազի անխափան մատակարարումը, եւ դրանով Ուկրաինային գցել է ՌԴ-ից ավելի մեծ կախվածության մեջ: Ստեղծված իրավիճակում Թուրքիան Ուկրաինային առաջարկում է աջակցություն այդ կարեւոր հարցում՝ խոստանալով Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի եւ Բուլղարիայի տարածքով անցնող Տրանսբալկանյան գազատարով գազային ռեվերսի՝ հակառակ ուղղությամբ գազ մատակարարել Կիեւին: Կողմերը նաեւ պայմանավորվել են, որ Թուրքիան կհետախուզի եւ կարդյունահանի Ուկրաինայի գազի պաշարները Սեւ ծովի հատվածում: Բնականաբար, կողմերը քննարկել են նաեւ Կիեւի եւ Մոսկվայի միջեւ լարվածության հարցը։ Դատելով հանդիպումից հետո տարածված հաղորդագրություններից՝ վերջին խնդրով էական արդյունքներ չեն ապահովվել, ինչը բնական է, քանի որ այդ հարցը բացառապես ՌԴ-ՆԱՏՕ տիրույթում է:

Ուկրաինայի հարցում Թուրքիայի քայլերը ցույց են տալիս, որ Անկարայի շահերն այդտեղ խաչվում են ՌԴ-ի շահերի հետ, եւ դա բնական է, քանի որ այդ պետությունները դարեր շարունակ կիսել են նույն կենսական տարածքները, որոնց համար 20 անգամ պատերազմել են: ՌԴ-Ուկրաինա լարված հարաբերությունների պայմաններում Թուրքիայի գործողությունները խոսուն փաստերն են այն բանի, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Անկարան կմոռանա Մոսկվայի հետ ունեցած գործընկերային հարաբերությունների մասին: Սա է փաստում նաեւ այն, որ օրերս Սիրիայի հյուսիսում թուրքական օդուժի խոշոր գործողություններ եւ օդային հարվածներ տեղի ունեցան: Անկարան օգտվեց առիթից, որ Մոսկվայի ուշադրությունն ավելի շատ դեպի Ուկրաինա է սեւեռված, եւ գործողություններ սկսեց ռուսական զորքերի հետ Սիրիայում ունեցած շփման գծում: Այս միտումն առանձնակի դիտարկելու կարիք ունեն նաեւ հայկական պետությունները, քանի որ 44-օրյա պատերազմից հետո մեր սահմաններն էլ վերածվել են ռուս-թուրքական ներկայության շփման գծերի»:

Ամբողջական հոդվածը՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

11:49 Հայաստանում խաղամոլության արքայի եղբոր որդու հարսանիքը խփել է բոլոր ռեկորդները. լրագրող
21:19 Ավտովթար՝ Սիսիան-Երևան ճանապարհին․ Lexus-ը դարձել է ոչ շահագործելի
20:13 Նվերը Արցախից էր, իրենք 4 երեխա են. մանրամասներ` Ջրառատ գյուղում վրաերթի ենթարկվածի մասին
15:10 Մի՞թե մեր տղերքը զոհվել են, որ վերջին զանգին երեխաներ մահանան ավտովթարի կամ կվադրոցիկլի վթարի հետեւանքով
17:16 Սա Նիկոլի կառուցած ասֆալտն է. արվել է 1 տարի առաջ
11:02 Ոչ թե կոռուպցիայի դեմն ես առնում, այլ խրախուսում ես կոռուպցիան. Վիլեն Գաբրիելյան            
10:06 Փրկարարները Շենիկ գյուղի ջրանցքից քաղաքացու դի են հանել
10:18 Երկու ձու առնելու համար 1000 դրամ ենք ծախսում. այրումցի
15:46 Համալիրում հարսանիք էր, որովհետև չգնահատվեց «Հարսանիք լեռներում»-ը, որովհետև ոռնաց՝ Շուշին դժբախտ ու դժգույն էր, որովհետև Արցախը դատարկվեց
12:48 Այսօր Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է