Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:12 04-02-2022

Եղիշե Կիրակոսյանն ընտրվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ է ընտրվել ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ, խորհրդի անդամ Եղիշե Կիրակոսյանը:

Կիրակոսյանի թեկնածությունն առաջարկել է խորհրդի կազմում ընդգրկված, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը: Ըստ նրա՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի, բարեփոխումների տրամաբանությունը պետք է լինի ապաքաղաքական, ոչ կուսակցական, հետևաբար՝ լավ կլինի, որ փոխնախագահը լինի այն մարդը, որը կուսակցության հետ չի ասոցացվում:

Կիրակոսյանի թեկնածությունը սատարել է նաև խորհրդի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Քվեարկությամբ նա ընտրվել է փոխնախագահ: