Ներքին 4 տարի առաջ - 10:40 04-02-2022

Ոչ կանոնադրական միջադեպերը շարունակվում են բանակում, իսկ ԳՇ-ն և ՊՆ-ն պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Կապանի զորամասի հետ կապված միջադեպին․

«Կապանի հատվածում տեղակայված զորամասերից մեկում արձանագրված և մամուլում ակտիվորեն շրջանառվող միջադեպը, որում ներկայացված է զինծառայողին բռնության ենթարկելու, վնասվածքներ հասցնելու մանրամասներ, խորը մտահոգությունների տեղիք է տալիս։

Որպես պատճառ ներկայացված է հանգամանքներ, որոնց հիմքով կոնֆլիկտներ ժամանակին եղել են զորամասերում, սակայն դրանք վերջին տարիներին այդքան խորը արտահայտված չեն եղել։

Որքան հասկանում եմ՝ զինծառայողը այս պահին էլ գտնվում է զորամասից դուրս և նա, նրա ընտանիքը հրաժարվում են նրան վերադարձնել զորամաս։

Միանգամից նշեմ, որ անմեղության կանխավարկածը չխախտելով, շրջանառվող վարկածները, արձանագրված հանգամանքները, ներկայացվող մեղավորներին դիտմամբ չեմ անդրադառնում, որովհետև ամբողջ պատկերը դեռ չկա, սակայն մի քանի արձանագրում կանեմ։

Առաջին, ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված միջադեպերը շարունակում են տեղ գտնել բանակում, իսկ այդ ուղղությամբ ԳՇ և ՊՆ ղեկավարությունը տեսանելի, պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում։

Ավելին, որքան ես եմ հասկանում, համապատասխան կառույցներն ու ստորաբաժանումներն ունեն վերլուծություն, սակայն բանակի ղեկավարությունն այն որպես հիմք չի ընդունում և ըստ այդմ՝ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում։

Ասածիս հիմքն այն է, որ կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ, Պնախարարն այդ մասին անուղղակի ձևով նշեց, ասելով, որ իրեն վերլուծություն փոխանցել են, բայց նա դրա վերաբերյալ դեռ ոչ միանշանակ մոտեցում ունի։

Երկրորդ, այսպիսի միջադեպերի հիմքում բանակի վրա ազդող բացասական երևույթների գերիշխումն է, որոնք փոխանցվում են հասարակությունից։

Տարբեր փուլերում դրանք զսպելու տարբեր մեխանիզմներ են գործել, սակայն ներկայումս դրանք խիստ խափանումներով են գործում։

Անկախ այն հանգամանքից, թե գրանցված միջադեպում ինչ մասնակցություն ունեն առանձին զինծառայողներ, սպաներ կամ այս դեպքով որպես տուժող ներկայացված զինծառայողը, սա համակարգային խնդիր է և սրա լուծումը դրվագային կամ միջանկյալ ձևով չի կարող լինել։

Երրորդ, խախտվել է սպա-զինվոր հարաբերությունների բալանսը, որի պարագայում նման միջադեպերն անխուսափելի են։

Կան նաև այլ պատճառներ, որոնք հանրային ձևով ներկայացնելը ռիսկային եմ համարում և այս դեպքում չեմ անդրադառնա»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան