Ներքին 4 տարի առաջ - 17:13 03-02-2022

Կառավարությունը մաքսատուրքից ազատեց «Ռոյալ Գլաս Գրուպ»-ին և «Ջերմուկ Գրուպ»-ին

Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատեց «Ռոյալ Գլաս Գրուպ» և «Ջերմուկ Գրուպ» ընկերություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ռոյալ Գլաս Գրուպ» ընկերությունը նախատեսում է ներմուծել մրգատու ծառերի տնկիներ և մեկ-երկու տարիների ընթացքում հիմնել ևս շուրջ 20 հա պտղատու այգիներ:

Այգիների ընդլայնման արդյունքում կգրանցվի արտահանման ծավալների աճ և արտահանման շուկաներում ավելի մրցունակ կդառնա արտադրանքի գինը: «Արտահանման ծավալների ընդլայնումը կնպաստի արտահանման շուկաներում հայկական խնձորի և ընդհանրապես հայկական արտադրանքի դիրքի ամրապնդմանը, կայուն մատակարարման ապահովմանը և արտադրանքի նկատմամբ վստահության ավելացմանը: Մրգերի մեծ ծավալով արտադրությունը հնարավորություն կտա ավելի մատչելի դարձնել խնձորի գինը տեղական շուկայում, ինչպես նաև մեղմել դրանց գների սեզոնային տատանումները:

Արդեն իսկ իրականացվել է 807 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 300 մլն դրամի ներդրում՝ պտղատու այգիներ հիմնելու նպատակով: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 10 նոր աշխատատեղ` մինչև 140,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի 50-80 տոկոսը նախատեսվում է արտահանել:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 50 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․5 միլիոն դրամ»,- նշված է նախագծում:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

«Ջերմուկ Գրում» ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է պոլիէթիլային ջերմակցման թաղանթի արտադրության համար:

«Արդեն իսկ իրականացվել է 70․7 մլն դրամի ներդրում ջերմակցված թաղանթ փաթեթավորող սարքի ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3․9 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 3 նոր աշխատատեղ` մինչև 285,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել ԱՄՆ, ԱՄԷ, ԵՄ, Վրաստան և այլ երկրներ:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 249․6 մլն դրամ»,- նշված է նախագծում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը