Մամուլ 4 տարի առաջ - 08:26 03-02-2022

Չորս տղամարդ ու մեկ կին թեկնածու. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Ինչպես արդեն հայտնի է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը նշել էր, որ ՔՊ վարչության նիստում առաջադրված թեկնածուները մի քանիսն են եղել, այդ թվում՝ ինքը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, թեկնածուները հինգն են եղել՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և մեկ կին թեկնածու՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ալեն Սիմոնյանը ինքնաբացարկ է հայտնել, ինչի մասին հայտարարել էր հենց ինքը՝ նախագահի ԺՊ-ն:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արայիկ Հարությունյանի թեկնածությանը դեմ է եղել քպականների մեծ մասը, Արամ Սարգսյանի թեկնածությունը առանձնապես շատ չի էլ քննարկվել, նշվել է, որ նրա անձի նկատմամբ Ռուսաստանում խնդիրներ կարող են լինել: Թե ինչու չեն ընտրել միակ կին թեկնածուին, առայժմ պարզել չհաջողվեց: Ի վերջո, ընտրվել է այն թեկնածուն, որի առումով Փաշինյանն արդեն որոշում է կայացրած եղել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով