Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 18:06 02-02-2022

Փիլոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ տիկին Քրիստինե Վայգանդին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի սոցիալական պաշտպանության հարցերով պատասխանատու Արմենուհի Հովակիմյանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Շնորհավորելով հյուրին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Փիլոյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ 2010 թվականից մեկնարկած համագործակցությունը և վստահություն հայտնել արդյունավետ գործակցության շարունակականության վերաբերյալ: Գերատեսչության ղեկավարը երախտագիտությունն է հայտնել «Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում» տարբեր ծրագրերով իրականացված աշխատանքների համար: Նա առանձնացրել է «Փոխգործակցության հուշագրի» շրջանակներում համագործակցությունը, ինչպես նաև սեյսմիկ ռիսկերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, փրկարար և հոգեբանական ծառայությունների կարողությունների զարգացման հարցերը:

Տիկին Քրիստինե Վայգանդին վերահաստատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն գործակցելու դպրոցների աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման կրթական ծրագրերի ներդրման հարցերում, ինչպես նաև ակնկալում է նախարարության մասնակցությունը կլիմայի փոփոխության ռիսկերի նվազեցման ծրագրերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել աղետների ռիսկի կառավարման ոլորտում առկա խնդիրների և առաջնահերթությունների վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք