Արտաքին 4 տարի առաջ - 12:41 02-02-2022

Էրդողանի խոսնակը և Բայդենի խորհրդականն անդրադարձել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններին

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ (նաև խորհրդական) Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականը, գրում է ermenihaber-ը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, մասնավորապես՝ քաղաքականությանը, տնտեսությանը և պաշտպանությանն առնչվող հարցեր։ Քալընը և Սալիվանը քննարկել են Թուրքիայի և ԱՄՆ-ի համաձայնեցրած համատեղ ռազմավարական մեխանիզմների մանրամասները և գլխավոր կետերը։

Համաշխարհային և տարածաշրջանային խնդիրների շրջանակում զրուցակիցները մտքեր են փոխանակել Ուկրաինայի ճգնաժամի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։

«Քննարկվել են ուկրաինական ճգնաժամը երկխոսության և համագործակցության միջոցով լուծելու ջանքերը։ Ընդգծվել է, որ Թուրքիան որպես ՆԱՏՕ դաշնակից կշարունակի ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել ճգնաժամի հաղթահարման համար»։

Նաև նշվել է, որ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև տևական խաղաղության հաստատումը կարևոր է տարածաշրջանի կայունության և բարօրության համար։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել