copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:58 02-02-2022

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, իսկ գյուղատնտեսությունը` անկում ապրում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, իսկ գյուղատնտեսությունը` անկում ապրում: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.8 տոկոսով. սա նախորդ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալն է՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, որը հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Բայց, սրան զուգահեռ, նկատենք, որ գյուղատնտեսության ոլորտում է անկում արձանագրվել, այն էլ՝ 1.1 տոկոսի չափով:

Փոխարենը Վիճակագրական կոմիտեն շինարարության ոլորտում է աճ արձանագրել 7.4 տոկոսով: Ի դեպ, առեւտրի շրջանառության ծավալները եւս 7.5 տոկոսով ավելացել են: Արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 3.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի սպառողական շուկայում վիճակագրական կոմիտեն նախորդ տարվա ընթացքում արձանագրել է 7.2 տոկոս գնաճ:

Նշենք, որ մեր հանրապետությունում թանկացել է ամեն ինչ՝ հացը, շաքարավազը, բանջարեղենը եւ առաջին անհրաժեշտության այլ սննդամթերք: Արտահանման ծավալները, եթե դիտարկենք 2021 հունվար-դեկտեմբեր ամիսների կտրվածքով, աճել են 19.1 տոկոսով: Ներմուծման ծավալները եւս աճել են. նախորդ տարի, 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ 16.9 տոկոսով են աճել» :

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

11:30 Ինչպես է Աննա Հակոբյանը գնացքով մեկնել Գյումրի
10:59 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է. shamshyan.com
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
08:50 Երևանում վթարի է ենթարկվել 11 համարի ավտոբուսը
11:59 Կարմիր բերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում «Երևան մոլ»-ի մոտ
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
09:00 Փողոցային ցույցերը կարո՞ղ են հեղափոխության վերաճել